Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը Հայաստանում է և իր դռներն է բացել մարզաբնակ շուրջ 160 պատանու առջև` հնարավորություն ընձեռելով մարզվելու աշխարհի ֆուտբոլային լավագույն մարզիչների հետ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ:
Այսպիսով, առաջատար ընկերությունները միավորվել են հանուն մարզաբնակ պատանիների։
Միլանի մարզիչներին և միջազգային ճամբարը Հայաստան բերելու նախաձեռնությունն Ամերիաբանկինն է։ Նախաձեռնության շուրջ համախմբվել են Team Telecom Armenia-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։
Ճամբարը ֆուտբոլասերների համար է, մասնավորապես Հայաստանի մարզերի 11-15 տարեկան այն տղաների ու աղջիկների, որոնք մասնակցել են Հայաստանի առաջնություններին, խաղում են մարզերի ֆուտբոլային ակումբներում և առանձնանում են իրենց խաղով: